13:54  ,  28 փետրվարի, 2015

Վան Գալ. «Մանչեսթեր Յունայթեդն» ունի շատ գնդակ խփող հարձակվողի կարիք

«Մանչեսթեր Յունայթեդն» ունի մրցաշրջանի ընթացքում 20-ից ավելի գնդակ խփող հարձակվողի կարիք, հայտարարել է անգլիական ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Վան Պերսին, Ֆալկաոն չեն կարող հերքել, որ թիմը չունի մրցաշրջանի ընթացքում 20-ից ավելի գնդակ խփող հարձակվող: Ռունին հաճախ է խաղում զուտ հարձակվողի դիրքում, սակայն նրա արդյունավետությունն էլ բարձր չէ»,- Վան Գալի խոսքը մեջբերում է BBC-ն:

Անգլիայի Պրեմյեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն այժմ Ռոբին վան Պերսին է՝ 10 գնդակ: Ռունին խփել է 8 գնդակ, Ֆալկաոն՝ 4: Ռմբարկուների մրցավազքի առաջատարներն են «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի խաղացող Սերխիո Ագուերոն եւ «Չելսիի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան՝ 17-ական գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում