11:11  ,  28 փետրվարի, 2015

Սամվել Բարսեղյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի 66-րդ միջազգային մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Եզրափակչի ուղեգրի համար մենամարտում Բարսեղյանը մրցեց Ղազախստանը ներկայացնող Ժակսուլյուկ Իլյասովի հետ եւ տարավ գեղեցիկ հաղթանակ:

Փետրվարի 28-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Սամվել Բարսեղյանի մրցակիցը կլինի Էլվին Իսաեւը: Կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս մասնակիցը՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, համառ պայքարում պարտվել է ուզբեկ Աբդուլա Կուչկարովին եւ արժանացել բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English