10:40  ,  26 փետրվարի, 2015

Վենգեր. Ինքներս ենք մեղավոր, իսկ «Մոնակոն» պատժեց մեզ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մոնակոյի» հետ խաղից հետո նշել է, որ վերահսկում էին խաղը, իսկ այժմ քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը բարդացել է:

«Ընդմիջմանը հասկանում էինք, որ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն: Ինքներս ենք մեղավոր, 1:2 հաշվի ժամանակ ստեղծեցինք բազմաթիվ ազատ տարածություններ: Վերահսկում էինք խաղի ընթացքը, սակայն մրցակիցը գրավեց դարպասն առաջին հարվածով: Այժմ մեր առջեւ բարդ խնդիր է դրված, սակայն կփորձենք լուծել այն: Չեմպիոնների լիգայում չի կարելի կորցնել կենտրոնացվածությունը: Եթե չես ցուցադրում լավագույն խաղդ, ապա մրցակիցը պատժում է»,- Վենգերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում «Արսենալը» 1:3 հաշվով պարտվել է «Մոնակոյին»:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում