10:12  ,  25 փետրվարի, 2015

Շումախերի կինը վաճառել է առանձնատունը ամուսնու բուժման ծախսերի համար

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կին Կորինան երեք միլիոն դոլարով վաճառել է նորվեգական Տրյուսիլեում գտնվող առանձնատունը, տեղեկացնում է Sport1.de-ն:

645 քառոկուսի մետր տարածք ունեցող առանձնատան նոր սեփականատիրոջ անունն առայժմ հայտնի չէ: Ավելի վաղ վաճառքի էին հանվել նաեւ Շումախերի Ferrari F-2000-ը եւ անձնական Falcon 2000EX ինքնաթիռը:

Այդպես Շումախերի կինը փորձում է միջոցներ հավաքել ամուսնու բուժումը շարունակելու համար: Շումախերի բուժման համար արդեն ծախսվել է մոտ 10 միլիոն ֆունտ ստերլինգ: Այժմ ավտոարշավորդը անկողնային վիճակում է եւ ստանում է համապատասխան բուժում: Նա սկսել է ճանաչել ծնողներին, սակայն դեռ չի վերականգնվել խոսելու ունակությունը:

Հիշեցնենք, որ 2013-ին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով Շումախերը ստացել էր գլխի ծանր վնասվածք եւ հայտնվել էր կոմայի մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում