15:41  ,  19 փետրվարի, 2015

«Արարատը» ոչ ոքի խաղաց վերջին ընկերական խաղում

Երեւանի «Արարատը» գոլազուրկ ոչ ոքիով եզրափակեց Սոչիում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքը։ Թիմը վերջին խաղը 0:0 հաշվով ավարտեց Ձերժինսկի «Խիմիկի» հետ ընկերական խաղը, գրում է «Արարատի» կայքը:

«Արարատը» հանդես եկավ հետեւյալ կազմով.

Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Արարատ Պողոսյան (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս (Գորիկ Խաչատրյան), Ռաֆֆի Կայա, Նիկոլաս Պրոեսման (Վահե Մարտիրոսյան), Սաման Աղազամանի, Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա (Մհեր Սահակյան), Մոյսես Օրոզկո, Ալեքսանդր Ռակիչ (Կարլո Չուեկա):

«Արարատը» հրաժարվել է թիմում փորձաշրջան անցած կիսապաշտպան Ալան Ալբորովի ծառայություններից: Փետրվարի 20-ին «Արարատը» կվերադառնա Երևան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում