09:40  ,  16 փետրվարի, 2015

Ցյուրիխ. Լեւոն Արոնյան vs Վլադիմիր Կրամնիկ

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարում փետրվարի 16-ին կկայանա երրորդ տուրը:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ:

Ցյուրիխում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի դեպքում՝ 1: Արոնյանն ունի 1 միավոր, իսկ առաջատարները 3-ական միավոր հավաքած Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան են:

Հիշեցնենք, որ Ցյուրիխում հայ գրոսմայստերը հաղթող էր ճանաչվել կայծակնային խաղի մրցաշարում:

Ցյուրիխ, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2777) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2783)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2760)  

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2811) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2797)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում