10:54  ,  14 փետրվարի, 2015

Ուկրաինայի հավաքականի մարզիչները ստացել են զինվորական ծանուցագիր

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի մարզիչներ Ալեքսանդր Զավարովի եւ Յուրի Սիվուխի անունով ստացել է զինվորական ծանուցագրեր:

Այս մասին հայտարարել է ուկրաինացի լրագորղ Արտյոմ Ֆրանկովը:

«Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է 89 զինվորական ծանուցում, որոնց թվում են նաեւ Զավարովը եւ Սիվուխը: Հարց է առաջանում, թե ինչ օգուտ կարող են նրանք տալ Ուկրաինայի ԶՈՒ-ին: Ավելի նպատակահարմար է նրանց թողնել Ուկրաինայի հավաքականում»,- թվիթերյան էջում գրել է Ֆրանկովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English