19:31  ,  6 փետրվարի, 2015

Սիմոնյանն ու Միրզոյանը՝ «Սպարտակի» հոգաբարձուների խորհրդում

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը եւ «Սպարտակի» վետերան Ալեքսանդր Միրզոյանն ընդգրկվել են մոսկովյան ակումբի նորաստեղծ հոգաբարձուների խորհրդում:

Նոր կառույցի ստեղծման նախաձեռնողը «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունն է: Սիմոնյանից եւ Միրզոյանից բացի, խորհրդի կազմում ընդգրկվել են նաեւ թիմի նախկին մարզիչներ Օլեգ Ռոմանցեւն ու Գեորգի Յարցեւը, «Սպարտակի» ակադեմիայի ղեկավար Սերգեյ Ռոդիոնովը, թիմի վետերան Եվգենի Լովչեւը: Կայացել է խորհրդի առաջին նիստը, հաղորդում է «Սպարտակի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում