13:33  ,  31 հունվարի, 2015

Իբրահիմովիչը կարող է որակազրկվել մեկ կամ երկու խաղով

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Սենտ Էթյենի» ֆուտբոլիստ Ռոմեն Ամումի դեմ կոպտության համար կարող է որակազրկվել մեկ կամ երկու խաղով: Շվեդ ֆուտբոլիստը հրավիրվել է Ֆրանիայի ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեի նիստին: Իբրահիմովիչը հարվածել էր Ամումի ոտքին, իսկ մրցավարը նրան պատժել էր դեղին քարտով: Սակայն կարգապահական կոմիտեն կարծում է, որ Իբրահիմովիչն արժանի է ավելի խիստ պատժի:

«Միայն «Ռենի» խաղից հետո տեղեկացա կարգապահական կոմիտե հրավիրվելու մասին: Բայց հանդիպման ընթացքում արդեն պատժվել էի: Զարմանալի է: Ֆրանսիա տեղափոխվելուց հետո հաճախ եմ զարմանում տարբեր երեւույթներից»,- Իբրահիմովիչի խոսքը փոխանցում է Le Figaro-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում