16:14  ,  29 հունվարի, 2015

Australian Open. Էնդի Մարեյը եզրափակիչում է

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում բրիտանացի Էնդի Մարեյը չորս սեթում առավելության հասավ չեխ Թոմաշ Բերդիխի նկատմամբ՝ 6:7 (6:8), 6:0, 6:3, 7:5 հաշվով: Պայքարը տեւեց 3 ժամ 25 րոպե: 

Եզրափակիչում Էնդի Մարեյի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի (Սերբիա) եւ Ստանիսլաս Վավրինկայի (Շվեյցարիա) հանդիպման հաղթողը: 27-ամյա բրիտանացի երեք անգամ հասել է մինչեւ այս մրցաշարի եզրափակիչ, սակայն միշտ պարտվել է: 

Կանանց չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն ամերիկացի Սերենա Ուիլյամսն ու ռուսաստանցի Մարիա Շարապովան:

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմանդրամը 40 միլիոն ավստրալական դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով