21:06  ,  20 ապրիլի, 2024

Բարսելոնա․ Եզրափակիչում՝ Ցիցիպաս vs Ռուուդ

Աշխարհի 7-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը եւ աշխարհի 6-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը կվիճարկեն Բարսելոնայի ATP-500 մրցաշարի տիտղոսը։

Կիսաեզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասը 5:7, 6:4, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 59-րդ ռակետ, սերբ Դուշան Լայովիչին։

Կասպեր Ռուուդը 7:6 (8:6), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 30-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Էտչեւերիին։

Մեկ շաբաթ առաջ Ցիցիպասն ու Ռուուդը հանդիպել էին Մոնտե Կառլոյի «Մասթերսի» եզրափակիչում։ 6:1, 6:4 հաշվով հաղթել էր Ցիցիպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում