15:03  ,  24 հունվարի, 2015

Միշա Ալոյանը, Արմեն Զաքարյանն ու Արտյոմ Հարությունյանը կպայքարեն Ռիո-2016-ի ուղեգրերի համար

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Միշա Ալոյանը (52 կգ քաշային կարգ) եւ Արմեն Զաքարյանը (64 կգ) հունվարի 30-ին եւ 31-ին Նովոսիբիրսկում կայանալիք AIBA Pro Boxing մրցաշարի եզրափակիչում կպայքարեն 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար։ Այն կստանա միայն եզրափակիչի հաղթողը։ Արմեն Զաքարյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանը։

Ստամբուլում կայացած AIBA Pro Boxing մրցաշարի 75 կգ քաշային կարգի եզրափակիչում ռուսաստանցի Արտյոմ Չեբոտարյովը պարտվել է թուրք Ադեմ Կիլիչին, որն էլ նվաճել է օլիմպիական ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English