02:02  ,  21 հունվարի, 2015

Ֆրանսիայի Գավաթ. Միշել Տեր-Զաքարյանի թիմը հաղթեց «Լիոնին»

Ֆրանսիայի Գավաթի 1/16 եզրափակիչում «Նանտը» 3:2 հաշվով հաղթեց «Լիոնին» եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Միշել Տեր-Զաքարյանի թիմի ֆուտբոլիստները հաղթական գոլը խփեցին 89-րդ րոպեին:

«Նանտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինսենտ Բեսատը: 1/8-րդ եզրափակիչում Միշել Տեր-Զաքարյանի թիմը կմրցի «Իզյորի» հետ, որը 2:0 հաշվով հաղթեց «Վալանսյենին»:

Ֆրանսիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Նանտ» - «Լիոն»՝ 3:2

Վինսետ Բեսանտ, 19, 21, 89 – Ալեքսանդրե Լակազետե, 5, Նաբիլ Ֆեկիր, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում