13:04  ,  14 հունվարի, 2015

«Բորուսիան» մտադիր է բարձրացնել Մխիթարյանի աշխատավարձը եւ սահմանել բարձր կլաուզուլա

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ բաժանվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:

Fichajes.net-ի համաձայն՝ գերմանական ակումբը մտադիր է երկարաձգել 25-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը եւ բարձրացնել նրա աշխատավարձը: «Բորուսիան» նաեւ ցանկանում է բարձր կլաուզուլա սահմանել Մխիթարյանի տրանսֆերի համար: Դորտմունդցիները փորձում են չկրկնել սխալը, որը եղավ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ, ում 2015-ի ամռանը հնարավոր կլինի ձեռք բերել 25 միլիոն եվրոյով:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը հաստատել են նաեւ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ու թիմի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան: Իտալական մամուլի համաձայն՝ թուրինցիներն արդեն սկսել են բանակցել Հենրիխի հետ, ում կփորձեն գնել կամ վարձակալել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում