21:50  ,  17 դեկտեմբերի, 2014

Ռոնալդուն գոլային խաղակոշիկները պահում է եզրափակիչի համար (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հայտարարությանը:

Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում մեքսիկական «Կրուս Ասուլի» նկատմամբ հաղթանակից հետո իտալացի մասնագետը նշել էր, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլ կխփի եզրափակիչում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Ռեալը» հաղթեց 4:0 հաշվով, իսկ գոլի հեղինակ չդարձած Ռոնալդուն կատարեց 2 գոլային փոխանցում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում