10:58  ,  17 դեկտեմբերի, 2014

Կարլո Անչելոտի. Ռոնալդուն գոլերը պահել է եզրափակիչի համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի «Կրուս Ասուլի» հետ խաղից հետո անդրադարձել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին: Իտալացի մասնագետը վստահ է, որ հարձակվողը գոլի հեղինակ կդառնա եզրափակիչում:

«Ռոնալդուն չդարձա՞վ գոլի հեղինակ: Նա գոլերը պահել է եզրափակիչի համար: «Կրուս Ասուլի» հետ խաղի առանցքային դրվագը եղավ, երբ Կասիլյասը հետ մղեց 11 մետրանոցը: Մրցակիցը կարող էր վերադարձնել ինտրիգը: Հաղթանակը երբեք չի տրվում հեշտությամբ: Այժմ սպասում ենք եզրափակիչի խաղին»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթեց 4:0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձավ երկու գոլային փոխանցումների հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում