16:30  ,  16 դեկտեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Միլանում անցկացված Կրեսպիի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ 28 մասնակիցների մեջ գրավել է չորրորդ տեղը: 7 միավորով մրցաշարի հաղթող է դարձել լիտվացի գրոսմայստեր Էդուարդաս Ռոզենտալիսը:

Այս օրերին էլ Գաբուզյանը մասնակցում է Իտալիայի մեկ այլ քաղաք Պադովայում մեկնարկած բաց մրցաշարին: Երկրորդ տուրից հետո Հովհաննեսը վաստակել է 2 միավոր եւ յոթ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային մրցակարգով անցկացվող կանանց մրցաշարի 6 տուրերից հետո 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ամերիկյան Լոուրենսում կայացած մրցախաղում 4,5:1,5 հաշվով պարտության է մատնել ամերիկացի գրոսմայստեր Խուլիո Բեքերային, հայտնում է Armchess-ը:

Լուսանկարում՝ Լիլիթ Մկրտչյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում