10:04  ,  16 դեկտեմբերի, 2014

Իմոբիլե. «Բորուսիայի» ֆուտբոլիստները հարցնում են «Յուվենտուսի» մասին

Դորտմունդի «Բորուսիայի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն խոստովանել է, որ իր ակումբակիցներն արդեն հարցնում են Չեմպիոնների լիգայում առաջիկա մրցակից Թուրինի «Յուվենտուսի» մասին: Բացի այդ, «Տորինոյի» ու «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստն Իտալիայի ֆուտբոլի ասոցիացիայի վարկածով ճանաչվել է А Սերիայի տարվա լավագույն հարձակվողներից մեկը՝ ընդգրկվելով խորհրդանշական հավաքականում:

«Այս մրցանակը շատ կարեւոր է ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ խաղացել եմ «Տորինոյում»: «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում ինձ համար հաճելի կլինի տեսնել նախկին թիմակիցներիս: Գերմանիայում «Յուվենտուսին» համարում են Չեմպիոնների լիգայում երկրորդ տեղ գրաված ամենաուժեղ թիմը, այնպես որ նրանց անհանգստությունը հասկանալի է: Սակայն մենք գիտենք մեր ուժեղ կողմերը եւ վստահ ենք մեր ուժերին: Թիմակիցներս արդեն հարցնում են ինձ, թե ինչպես պետք է խաղալ «Յուվենտուսի» դեմ»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում