Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նոյեմբերի 25-ն դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:
27-ամյա արգենտինացին 5-րդ տուրում 3 գնդակ ուղարկեց կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի դարպասը՝ Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցնելով 74-ի: Մեսին 3 գնդակով գերազանցեց Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողի Ռաուլի ռեկորդը:
Եվրագավաթներում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը մասնակցել է 94 խաղի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում