Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Լոնդոնի «Արսենալի» հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Բունդեսլիգայում թիմի վրա գործադրվում է մեծ ճնշում:
«Փորձում ենք խաղալ այն ֆուտբոլը, որը կարողանում ենք, անգամ, այն դեպքում, երբ ֆուտբոլիստները լավ մարզավիճակում չեն: Օրինակ Կագավան կարող է խաղալ ավելի լավ: Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» վրա ճնշումն ավելի փոքր է, քան Բունդեսլիգայում: «Արսենալի» հետ հանդիպումը լավ առիթ է առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու համար»,- Կլոպի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Արսենալ» - «Բորուսիա Դ.» հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում