Ֆուտբոլի Պերուի առաջնության հերթական տուրում «Ալյանսան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության է հասել «Կախամարկայի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը 63-րդ րոպեին խփել է «Ալյանսայի» երկրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:
13 հանդիպումներից հետո «Ալյանսան» 30 միավորով երկրորդն է: Առաջատար «Սպորտինգ Կրիստալն» անցկացրել է 14 խաղ եւ ունի 32 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում