10:08  ,  24 նոյեմբերի, 2014

Լեւոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան չպարզեցին հաղթողին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի եւ ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի միջեւ ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող մրցախաղի երրորդ պարտիայում հաղող չեղավ: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սեւերով: Նախորդ 2 պարտիաներում գրոսմայստերները տարել էին մեկական հաղթանակ:

Արոնյան եւ Նակամուրան մինչեւ նոյեմբերի 25-ն անցկացնելու են 4 դասական եւ 16 կայծակնային պարտիաներ: Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում