Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Կրասնոդարին»: Արդեն 6-րդ րոպեին կրասնոդարցիները բրազիլացի հարձակվող Արիի դուբլի շնորհիվ ստացել էին 2 գոլի առավելություն: 14-րդ րոպեին ֆինն կիսապաշտպան Ռոման Երյոմենկոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին:
Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» հավաքեց 27 միավոր եւ, շրջանցելով ԲԿՄԱ-ին, բարձրացավ երկրորդ տեղ: Բանակայինները 25 միավորով երրորդն են:
Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Կրասնոդար» - ԲԿՄԱ` 2:1
Արի, 4, 6 – Ռոման Երյոմենկո, 14
«Տորպեդո» - «Ռոստով»՝ 2:1
Դալիբոր Ստեւանովիչ, 21, Ալեքսանդր Սալուգին, 52 – Դմիտրի Տորբինսկի, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում