20:18  ,  20 նոյեմբերի, 2014

Ձյուբան կվերադառնա «Սպարտակի» ընդհանուր խումբ

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներն ազգային հավաքականներից վերադարձել են ակումբ։ Ռուսաստանի հավաքականում միկրովնասվածքներ ստացած Արտյո Ձյուբան բուժզննում է անցել ակումբում։ Հարձակվողի մոտ լուրջ վնասվածքներ չեն ախտորոշվել, եւ նա նոյեմբերի 21-ին մարզում կանցկացնի ընդհանուր խմբի հետ, հաղորդում է «Սպարտակի» կայքը։

Գոտկատեղի վնասվածք ստացած պաշտպան Սալվատորե Բոկետին մարզվել է անհատական ծրագրով։

«Սպարտակը» նոյեմբերի 23-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության հերթական տուրում կընդունի «Մորդովիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում