18:12  ,  20 նոյեմբերի, 2014

Գլուշակով. Մովսիսյանի ապաքինվելուց հետո մեր խաղը փոխվել է

Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը նշել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վերադառնալուց հետո Մուրատ Յակինի թիմը սկսել է այլ խաղ ցուցադրել։

«Նախկինում մեր խաղը կառուցվում էր միայն Արտյոմ Ձյուբայի վրա։ Յուրա Մովսիսյանի ապաքինվելուց հետո մենք սկսեցինք այլ կերպ կառուցել խաղը։ Առողջ մրցակցություն է Մովսիսյանի եւ Ձյուբայի միջեւ։ Բայց դա չի նշանակում, որ ապագայում մենք չենք կարող վերակառուցել մեր խաղը եւ չխաղալ երկար փոխանցումներով։ Ամեն ինչ կախված կլինի թիմից, մարզիչից, մրցակցից»,- Գլուշակովի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը առողջանալուց հետո Ռուսաստանի առաջնության երեք խաղում խփել է մեկ գնդակ եւ կատարել է մեկ գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում