17:40  ,  20 նոյեմբերի, 2014

Կարլսենն ու Անանդը պարտիան ավարտեցին 20 քայլում

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցախաղի 9-րդ պարտիան նորվեգացի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ տիտղոսի հավակնորդ, հնդիկ Վիշվանաթան Անանդի միջեւ ավարտվել է ոչ ոքի։ Հանգստյան օրից հետո կայացած պարտիայում կատարվել է 20 քայլ՝ ամենակարճն այս շարքում։ Իսպանական պարտիայի բեռլինյան տարբերակում սեւերով հանդես եկած Անանդը 13-րդ քայլում նորույթ է կիրառել, դիրքը սրվել է Կարլսենի օգտին, սակայն առավելության հասնելու ուղիներ չեմպիոնը չի գտել եւ նախաձեռնել է ոչ ոքի։

Կարլսենը վստահորեն պահպանում է 1 միավորի առավելությունը։ Մրցախաղի ավարտից երեք պարտիա առաջ Կարլսենը հաղթում է 5։4 հաշվով։

10-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով