Թենիսի Փարիզի սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում պարտության մատնելով հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնին՝ չեխ Տոմաշ Բերդիխը 5-րդ տարին անընդմեջ իրավունք նվաճեց հանդես գալ տարվա ամփոփիչ մրցաշարում: Barclays ATP World Tour Finals-ը կանցկացվի նոյեմբերի 9-ից 16-ը Լոնդոնում:
Տարվա ամփոփիչ մրցաշարի ուղեգիր են նվաճել նաեւ Նովակ Ջոկովիչը, Ռոջեր Ֆեդերերը, Ստանիսլաս Վավրինկան, Էնդրի Մարեյը, Մարին Չիլիչը: Թափուր երկու ուղեգրերին հավակնում են Կեի Նիսիկորին, Դավիդ Ֆերերը եւ Միլոշ Ռաոնիչը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում