09:54  ,  30 հոկտեմբերի, 2014

Միխայել Ցորկ. Չի հետաքրքրում Ռումենիգեի խոսքը

Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեի խոսքը Մարկո Ռոյսի մասին: Ռումենիգեն նշել էր, որ իրենց ակումբը հետաքրքրված է կիսապաշտպանով եւ  հետեւում է նրա խաղին:

«Բավարիայի» ներկայացուցիչների խոսքը Ռոյսի մասին մեզ այլեւս չի հետաքրքրում: Նրանք մշտապես կրկնվում են»,- Ցորկի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում նոյեմբերի 1-ին «Բորուսիան» հյուրընկալվելու է «Բավարիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում