15:54  ,  29 հոկտեմբերի, 2014

Ռումենիգեն հաստատել է, որ «Բավարիան» հետաքրքրված է Ռոյսի տրանսֆերով

Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի ծառայություններով:

«Գիտենք, որ Ռոյսը բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ տեղյակ ենք նրա տրանսֆերային արժեքի մասին: Գերմանիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստը հետաքրքրում է մեզ: Սակայն այժմ չեմ ցանկանում, որ «Բորուսիան» անհանգստանա այդ հարցի պատճառով: Այդ ակումբը հայտնել է, որ մեզ հետ չի մասնակցի նախախաղային պաշտոնական ճաշկերույթին: Մեր հարաբերությունները լարված են»,- Ռումինիգեի խոսքը փոխանցում է Sport1-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում