13:22  ,  29 հոկտեմբերի, 2014

RuhrNachrichten-ը Մխիթարյանին տվել է ամենացածր գնահատականը

RuhrNachrichten-ը գնահատել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Գերմանիայի Գավաթի 1/16-րդ եզրափակիչի «Սանկտ Պաուլիի» հետ մրցավեճում: 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է 4 գնահատականը, որն ամենացածրն է Յուրգեն Կլոպի թիմի կազմում: Ամենաբարձր գնահատականը ստացել է դարպասապահ Միտչել Լանգերակը (2):

«Հանդիպման սկզբում Մխիթարյանը փորձեց աչքի ընկնել հարձակողական գործողություններով, սակայն հաճախակի էր սխալվում փոխանցումներ կատարելիս: Հայ ֆուտբոլիստը կատարեց երկու վտանգավոր հարված: Երկրորդ խաղակեսում էլ Մխիթարյանը մի քանի անգամ կորցրեց գնդակը»,- գրել է կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթեց 3:0 հաշվով եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղաց 78 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում