13:47  ,  25 հոկտեմբերի, 2014

Մանուել Նոյերը խզել է հարաբերություններն ընկերուհու հետ (ֆոտո)

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խզել է անձնական հարաբերությունները Կատրին Գիլխի հետ, հաղորդում է Bild-ը: Աշխարհի չեմպիոնի գործակալը հաստատել է տեղեկությունը:

«Այդ, դա ճիշտ է: Մանուելն ու Կատրինը բաժանվել են մի քանի շաբաթ առաջ: Մնացածը նրանց անձնական գործն է եւ չի մեկնաբանվում»,- ասել է գործակալը:

Նոյերն ու Գիլխը ծանոթացել էին 2009թ. ամռանը: Այս տարվանից նրանք ապրում էին միասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում