16:30  ,  24 հոկտեմբերի, 2014

«Ուրալի» մեկնարկային կազմն «Արսենալի» հետ խաղում

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» կհյուրընկալի Տուլայի «Արսենալին»: Ալեքսանդր Տարխանովի թիմը 7 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Արսենալը» երկու միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը տանտերերի մեկնարկային կազմում է: «Արսենալի» կազմում առաջին րոպեից կխաղա Արթուր Մալոյանը:

«Ուրալ»՝ Զաբոլոտնի, Խոզին, Լունգու, Օտեսեն, Դանցեւ, Ֆիդլեր, Ֆոնտանելյո, Երյոխին, Յարոշենկո, Մանուչարյան, Գոգնիեւ:

Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում