Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը խոսել է թուրքական «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղի մասին:
«Գալաթասարայի» դեմ խաղը շատ հուզական ու հատուկ կլինի ինձ համար: Ես ոչ միայն գերմանացի եմ, այլեւ թուրք եմ: Պետք է հստակ գործենք պաշտպանությունում: Հարձակման գծում մեզ մոտ ամեն բան լավ է: Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր ցանկացած պահի կարող են վճռել խաղի ելքը»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ստամբուլում հոկտեմբերի 22-ին կայանալիք «Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում