Իլկայ Գյունդոգան. «Գալաթասարայի» դեմ խաղը հատուկ է ինձ համար

18:25   22 հոկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը խոսել է թուրքական «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղի մասին:

«Գալաթասարայի» դեմ խաղը շատ հուզական ու հատուկ կլինի ինձ համար: Ես ոչ միայն գերմանացի եմ, այլեւ թուրք եմ: Պետք է հստակ գործենք պաշտպանությունում: Հարձակման գծում մեզ մոտ ամեն բան լավ է: Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր ցանկացած պահի կարող են վճռել խաղի ելքը»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ստամբուլում հոկտեմբերի 22-ին կայանալիք «Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։