17:30  ,  20 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Չելսիի» կորուստները

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներ Դիեգո Կոստան, Ռամիրեսը, Ջոն Օբի Միկելը եւ Անդրե Շյուրլեն չեն մասնակցի սլովենական «Մարիբորի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղին, հայտնում է ակումբի կայքը:

Իսպանիայի հավաքականի հարձակվող Կոստան ու նիգերիացի կիսապաշտպան Միկելը չեն խաղա վնասվածքի պատճառով, իսկ Ռամիրեսի ու Շյուրլեի բացակայության պատճառը չի հրապարակվում:

«Չելսի» - «Մարիբոր» խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին Լոնդոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում