Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սեւիլիան» արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց «Էլչեին», որն ամբողջ խաղի ընթացքում ընդամենը մեկ դիպուկ հարված կատարեց հյուրերի դարպասի ուղղությամբ:
Սեւիլիացիներից երկրորդ խաղակեսում աչքի ընկան կոլումբացի հարձակվող Կարլոս Բական ու ֆրանսիացի ռմբարկու Կեւին Գեմեյրոն, ով առաջին խաղն անցկացրեց այս մրցաշրջանում:
Այս հաղթանակից հետո «Սեւիլիան» վաստակեց 19 միավոր, եւ շրջանցելով Մադրիդի «Ռեալին», բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար «Բարսելոնան» ունի 22 միավոր, իսկ Արքայական ակոււմբը՝ 18:
Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Էլչե» - «Սեւիլիա»՝ 0:2
Կարլոս Բակա, 53, Կեւին Գեմեյրո, 79
«Վիլյառեալ» - «Ալմերիա»՝ 2:0
Իկեչուկվու Ուչե, 23, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում