20:52  ,  19 հոկտեմբերի, 2014

«Վալենսիան» պարտվեց խոշոր հաշվով եւ չշրջանցեց «Ռեալին»

Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում «Վալենսիան» Լա Կորունիայում մրցեց «Դեպորտիվոյի» հետ եւ հաղթանակի դեպքում կշրջանցեր երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», սակայն սայթաքեց: Ուժեղագույնների լիգա վերադարձած «Դեպորտիվոն» վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

«Վալենսիան» կրեց առաջին պարտությունը եւ 17 միավորով Մադրիդի «Աթլետիկոյի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:  

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Դեպորտիվո» - «Վալենսիա»՝ 3:0

Խոսե Գայա, 36 (ինքնագոլ), Լուկաս, 43, Տոչե, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում