18:44  ,  18 հոկտեմբերի, 2014

Մարկոս Պիզելիի գոլն ու 2 գոլային փոխանցումները հաղթանակ պարգեւեցին «Ակտոբեին»

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ակտոբեն» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է Կարգանդայի «Շախտյորին»:

«Ակտոբեի» կազմում գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Դաշտի տերերի մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով