09:59  ,  3 հոկտեմբերի, 2014

Մաուրո Գեւգեոզյանը՝ դուբլի հեղինակ

Պերուի առաջնության 5-րդ տուրի խաղում «Ալյանսան» 2:0 հաշվով հաղթել է «Սան-Սիմոնին»: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել հայ ֆուտբոլիստ Մաուրո Գեւգեոզյանը, ով աչքի է ընել 33-րդ եւ 64-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողը հրավիրվել էր Հայաստանի հավաքական Սերբիայի ու Ֆրանսիայի ազգային թիմերի հետ խաղերի համար, սակայն չի ժամանաել Երեւան: Պատճառը կրկին եղել է ինքնաթիռի տոմսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում