Օսլոն հրաժարվել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը անցկացնելու հնարավորությունից, տեղեկացնում է Օսլոյի հայտագրման կոմիտեի թվիթերյան էջը: Թեկնածու քաղաքներից են նաեւ Ղազախստանի Ալմաթին եւ Պեկինը:
«Կառավարությունը չտրամադրեց պահանջվող երաշխիքները: Նորվեգիան հրաժարվում է Օլիմպիադա-2022-ից»,- ասված է հայտարարությունում:
2014թ հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել էր Օսլոյի, Պեկինի եւ Ալմա Աթայի թեկնածությունները:
Ավելի վաղ 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաեւ Ստոկհոլմը (Շվեդիա), Լվովը (Ուկրաինա) եւ Կրակովը (Լեհաստան):
2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը հայտնի կդառնա 2015-ի ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում