2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում կամ Ալմաթիում

11:49   2 հոկտեմբերի, 2014

Օսլոն հրաժարվել է 2022թ.  ձմեռային Օլիմպիական խաղերը անցկացնելու հնարավորությունից, տեղեկացնում է Օսլոյի հայտագրման կոմիտեի թվիթերյան էջըԹեկնածու քաղաքներից են նաեւ Ղազախստանի  Ալմաթին եւ Պեկինը:

«Կառավարությունը չտրամադրեց պահանջվող երաշխիքները: Նորվեգիան հրաժարվում է Օլիմպիադա-2022-ից»,- ասված է հայտարարությունում:

2014թ հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել էր Օսլոյի, Պեկինի եւ Ալմա Աթայի թեկնածությունները:

Ավելի վաղ 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաեւ Ստոկհոլմը (Շվեդիա), Լվովը (Ուկրաինա) եւ Կրակովը (Լեհաստան):

2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը հայտնի կդառնա 2015-ի ամռանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։