Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կատալոնական «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղից հետո գովեստի խոքեր է ասել թիմի ֆուտբոլիստների հասցեին:
«Հպարտ եմ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներով, մարզիչներով եւ երկրպագուներով: Կարեւոր խաղ էր մեզ համար: Միշտ էլ վստահել եմ թիմին, չնայած ապրում ենք բարդ ժամանակներ: Աշխարհի լավագույն թիմի հետ խաղացինք առանց Զլատան Իբրահիմովիչի, Տիագո Սիլվայի եւ Էզեկյել Լավեսիի: Կյանքիս լավագույն հաղթանակն էր, բոլորը ներդրեցին իրենց կարողությունների 200 տոկոսը», - Խելաիֆիի խոսքը փոխանցում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի F խմբի խաղում ՊՍԺ-ն 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում