20:32  ,  30 սեպտեմբերի, 2014

Իրանցի գործարարը մտադիր է գնել Պրիմերայի ակումբ

Իրանցի գործարար Հուսեյն Հեդայատին մտադիր է գնել իսպանական «Խետաֆեն»:

«Արդեն երկար ժամանակ հնարավորություն եմ փնտրում իսպանական ակումբ ձեռք բերելու համար: Բանակցություններ ենք սկսել «Խետաֆեի» ղեկավարների հետ:

Ցանկանում ենք ձեռք բերել այդ ակումբի բաժնետոմսերի 51 տոկոսը,  իսկ հետագայում այն մեծացնել եւ հասցնել 55 տոկոսի», - գործարարի խոսքը փոխանցում է Marca-ն:

«Խետաֆեն» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 6 տուրից հետո 6 միավորով 14-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով