Իրանցի գործարար Հուսեյն Հեդայատին մտադիր է գնել իսպանական «Խետաֆեն»:
«Արդեն երկար ժամանակ հնարավորություն եմ փնտրում իսպանական ակումբ ձեռք բերելու համար: Բանակցություններ ենք սկսել «Խետաֆեի» ղեկավարների հետ:
Ցանկանում ենք ձեռք բերել այդ ակումբի բաժնետոմսերի 51 տոկոսը, իսկ հետագայում այն մեծացնել եւ հասցնել 55 տոկոսի», - գործարարի խոսքը փոխանցում է Marca-ն:
«Խետաֆեն» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 6 տուրից հետո 6 միավորով 14-րդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում