Նորվեգական «Ստրեմսգոդսետի» 15-ամյա կիսապաշտպան Մարտին Օդեգարդը դարձյալ հրավիրվել է ֆուտբոլի Նորվեգիայի հավաքական, տեղեկացնում է Tuttomercatoweb.com-ը:
Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պեր-Մատիաս Հոգմոն Օդեգարդին հրավիրել է Մալթայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի համար:
1998-ի դեկտեմբերի 17-ին ծնված ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում արդեն մասնակցել է ԱՄԷ-ի դեմ ընկերական խաղին: Նա Նորվեգիայի հավաքականում նորամուտը նշել էր 15 տարեկան 253 օրականում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում