20:16  ,  29 սեպտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովը՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (Ֆուտբոլի ազգային լիգա) 12-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ընդունեց Խաբարովսկի «ԲԿԱ-Էներգիային» եւ առավելության հասավ 6։0 հաշվով։ Երկու գոլի հեղինակ դարձավ «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։ Նա կատարեց նաեւ երկու գոլային փոխանցում։ «Վոլգան» 14 միավորով 11-րդ տեղում է։

Ռուսաստանի առաջնություն

Առաջին դիվիզիոն, 12-րդ տուր

«Վոլգա» - «ԲԿԱ-Էներգիա»՝ 6։0

Իլյա Կուխարչուկ, 5, 62, Արթուր Սարկիսով, 16, 37, Դմիտրի Պոլյանին, 25, Անդրեյ Կոզլով, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում