Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Պեկինի մրցաշարի առաջին շրջանում 7:5, 6:2 հաշվով հաղթել է իսպանուհի Սալվիո Սոլեր-Էսպինոսային: Առաջին սեթում իսպանուհին առջեւում է եղել 5:0 հաշվով, սակայն ամերիկուհին շտկել է իրավիճակը: Մրցախաղը տեւել է 1 ժամ 12 րոպե:
Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Ցվետանա Պիրոնկովան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում