16:37  ,  24 սեպտեմբերի, 2014

Էդգար Բաբայանը գոլ է խփել Դանիայում

Ֆուտբոլի Դանիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում «Ռանդերսը» հյուրընկալվելիս 7:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կոլդինգ Բ.»-ի նկատմամբ:

«Ռանդերսի» գոլերից մեկը 18-րդ րոպեին խփել է 18-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը:

Դանիայի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը մեկ խաղի: Նա հանդես է գալիս «Ռանդերսի» երկրորդ թիմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում