Լոնդոնի «Արսենալը» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից: 1/16 եզրափակիչում Արսեն Վենգերի թիմը տանը 1:2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին», որը տարավ կամային հաղթանակ:
«Լիվերպուլը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Միդլսբրոյին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, թիմերը մեկական գոլ խփեցին նաեւ լրացուցիչ 30 րոպեներին: 11 մետրանոց հարվածաշարում լիվերպուլցիներն առավելության հասան 14:13 հաշվով:
Անգլիական լիգայի Գավաթ. 1/16 եզրափակիչ
«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 1:2
Սլեքսիս Սանչես, 14 – Դուշան Տադիչ, 20, Նատանյել Կլայն, 38
«Լիվերպուլ» - «Միդլսբրո»՝ 2:2 (11 մետրանոցներով՝ 14:13)
Ջորդան Ռոսիտեր, 11, Սուսո, 109 – Ադամ Ռիչ, 62, Պատրիկ Բեմֆորդ, 120+7
«Սանդերլենդ» - «Սթոք Սիթի»՝ 1:2
Ժոզի Ալտիդոր, 16 – Մարկ Մունիեսա, 31, 71
«Սուոնսի» - «Էվերտոն»՝ 3:0
Նատան Դայեր, 28, Գիլֆի Սիգուրդսոն, 68, Մարվին Էնմաս, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում