Անգլիական լիգայի գավաթ. «Արսենալը» լքեց պայքարը, «Լիվերպուլը» հաղթեց 11 մետրանոցներով

00:40   24 սեպտեմբերի, 2014

Լոնդոնի «Արսենալը» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից: 1/16 եզրափակիչում Արսեն Վենգերի թիմը տանը 1:2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին», որը տարավ կամային հաղթանակ:

«Լիվերպուլը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Միդլսբրոյին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, թիմերը մեկական գոլ խփեցին նաեւ լրացուցիչ 30 րոպեներին: 11 մետրանոց հարվածաշարում լիվերպուլցիներն առավելության հասան 14:13 հաշվով: 

Անգլիական լիգայի Գավաթ. 1/16 եզրափակիչ

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 1:2

Սլեքսիս Սանչես, 14 – Դուշան Տադիչ, 20, Նատանյել Կլայն, 38

«Լիվերպուլ» - «Միդլսբրո»՝ 2:2 (11 մետրանոցներով՝ 14:13)

Ջորդան Ռոսիտեր, 11, Սուսո, 109 – Ադամ Ռիչ, 62, Պատրիկ Բեմֆորդ, 120+7

«Սանդերլենդ» - «Սթոք Սիթի»՝ 1:2

Ժոզի Ալտիդոր, 16 – Մարկ Մունիեսա, 31, 71

«Սուոնսի» - «Էվերտոն»՝ 3:0

Նատան Դայեր, 28, Գիլֆի Սիգուրդսոն, 68, Մարվին Էնմաս, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։